Ռուսաստանում այսօրվանից փոխվում է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում արված փոփոխությունները: Այժմ վկայական ստանալու համար պարտադիր է ավտոդպրոցում սովորելը, ինքնաուսուցումը բացառված է. Գրում են ռուսական լրատվամիջոցները:
Վկայական ստանալու համար պարտադիր է հանձնել երեք քննություն՝ մեկ տեսական և երկու գործնական: Եթե ապագա վարորդը երրորդ անգամ չկարողանա քննություններից որևէ մեկը հանձնել, ապա ևս մեկ անգամ քննություն հանձնելու հնարավորություն կարող է ստանալ ոչ շուտ, քան 30 օր հետո: