Ս.Կարապետյան. Միության ստեղծումը բխում է պետության շահերից
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը, որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ժողովին մասնակցել են ոլորտում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, և նրա զարգացման համար անչափ կարևոր է կոոպերատիվների և միությունների ստեղծումը: Քանի որ վերամշակող ճյուղը գյուղատնտեսական ոլորտի հիմնական ուղղություններից մեկն է, հետևաբար կա անհրաժեշտություն միավորել այդ ճյուղի ընկերությունները մեկ միության ներքո, որը ոչ միայն կզբաղվի մսամթերք արտադրողների խնդիրների լուծմամբ, այլ նաև կհամագործակցի անասնապահության ոլորտում գործող արտադրողների հետ», - նշել էնախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև հավելել է, որ միության ստեղծումը բխում է նաև պետության շահերից` նկատի ունենալով առաջիկայում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հանգամանքը:
Միաժամանակ նախարար Սերգո Կարապետյանը շեշտել է, որ մսամթերք արտադրողների միության ապագա նախագահը պետք է ոչ միայն լինի ոլորտի գիտակ, այլև ակտիվորեն մասնակցի ոլորտային բոլոր միջոցառումներին ու քննարկումներին:
Ժողովի ընթացքում մասնակիցները ստորագրել են Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր պայմանագիրն ու հաստատել միության կանոնադրությունը: Միաձայն կողմ քվեարկությամբ միության նախագահ է ընտրվել «Ա.Բիլյան» ՍՊԸ տնօրեն Արամայիս Բիլյանը:
Շնորհավորելով միության նախագահին` նախարար Սերգո Կարապետյանը մաղթել է նրան բարեհաջող ու արդյունավետ աշխատանք` հավաստիացնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բազմակողմանիորեն կաջակցի նորաստեղծ միությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա