Թուրքիայից երես թեքած Իրանն ու Հորդանանը ջերմորեն ընդունեցին չորս հայ ղեկավարներին. Սասունյան

Վերջին ամսվա ընթացքում հայերն ընդլայնեցին իրենց պատմական կապերն արաբական և մահմեդական աշխարհի հետ՝ Հայաստանի նախագահի և Երուսաղեմի Հայոց պատրիարքի միաժամանակյա այցերով Հորդանանի Թագավորություն, և Հայաստանի վարչապետի ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի այցերով Իրանի Իսլամական Հանրապետություն:

Թեև նման արտերկրյա այցերը սովորական բնույթ են կրում, սակայն շիա Իրանի և սուննի Հորդանանի կողմից չորս հայ ղեկավարների նկատմամբ ցուցաբերած բացառիկ ջերմ ընդունելությունը արտացոլում է այս իսլամական երկրների սերտ հարաբերությունները քրիստոնյա հայ ժողովրդի հետ և դժգոհությունը՝ կապված Թուրքիայի կառավարության վարած արմատական իսլամիստական քաղաքականության հետ:

Ընդամենը մի քանի տարի առաջ բազմաթիվ արաբներ և մահմեդականներ ողջունում էին Թուրքիայի վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Էրդողանին, որպես նորօրյա սուլթանի, որը պաշտպանում էր իրենց ազգային և կրոնական ձգտումները: 2010 թվականին Հորդանանը, Լիբանանը, Սիրիան և Թուրքիան որոշել էին ստեղծել ազատ առևտրի գոտի՝ իրենց տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար: Սակայն շատ չանցած, նեցուկ կանգնելով «Մահմեդական եղբայրների» և ջիհադականների արյունարբու սպանդներին ընդդեմ քրդերի, եզդիների, շիաների, ալավիների և քրիստոնյա փոքրամասնությունների, Էրդողանի մենատիրական և անխոհեմ վարքագիծը վանեց Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր պետություններին: Սիրիայի հետ սիրո բերկրանքն արագորեն վերածվեց բացահայտ թշնամանքի, իսկ Եգիպտոսի, Իրանի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, և հատկապես Իսրայելի հետ Անկարայի հարաբերությունները դարձան հակոտնյա:

Հավանաբար, Թուրքիայի հետ այս տարածաշրջանային լարվածությունը կարևոր դեր խաղաց չորս հայ անձնավորությունների ոգևորիչ ընդունելության մեջ Իրանի և Հորդանանի ամենաբարձրաստիճան պաշտոնատարների կողմից, որտեղ նրանք ջերմ և արդյունավետ քննարկումներ ունեցան իրենց փոխադարձ շահերի ու մտահոգությունների վերաբերյալ: Ահա նրանց այցելությունների գլխավոր պահերը.

- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի, վարչապետ Աբդալլահ Անսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավափդեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Տարաունայի հետ: Այցելության ընթացքում Երևանի և Ամմանի քաղաքապետերը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր ստորագրեցին: Երկու պետությունների ղեկավարները որոշեցին ստեղծել միջխորհրդարանական բարեկամության խմբեր և ընդլայնել իրենց համագործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության բնագավառներում: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Հորդանանի ղեկավարությանը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հայ փախստականներին ապաստան տալու և ներկայումս Հորդանանի հայ համայնքի կարիքներին հատուկ ուշադրություն դարձնելու համար: Հայաստանի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի՝ 1917 թվականի ուղերձի համար, որում նա հորդորել էր հավատացյալ մահմեդականներին աջակցել Ցեղասպանության հայ գաղթականներին. «պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր ունեցվածքը և ձեր երեխաներին»: Նախագահ Սարգսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց հանգուցյալ Հուսեյն թագավորի հիշատակին, ով 1988 թվականի աղետալի երկրաշարժից անմիջապես հետո խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր ուղարկել Հայաստան: Այնուհետև Նախագահը ներկա գտնվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից Սուրբ Կարապետ եկեղեցու օծման պատմական արարողությանը՝ Հորդանան գետի ափին, որտեղ մկրտվել էր Հիսուս Քրիստոսը: Սրբազան վայրում եկեղեցու հողը մեծահոգաբար նվիրաբերել էր Հորդանանի կառավարությունը: Հետաքրքիր է, որ մինչ Թուրքիան օգնում և դրդում է ջիհադական ահաբեկիչներին ոչնչացնելու Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը Դեր Զորում, Հորդանանի կառավարությունը օժանդակում է Հորդանան գետի ափին Հայոց եկեղեցու կառուցմանը...

- Իրան կատարած իր կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նախագահ Հասան Ռոհանիի հետ և մի շարք պայմանագրեր ստորագրեց էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի վերաբերյալ: Պարոն Աբրահամյանը նախագահ Ռոհանիին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Վարչապետը, կաբինետի յոթ նախարարների ուղեկցությամբ, նաև հանդիպումներ ունեցավ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրիի հետ. վերջինս բարձր գնահատեց հայ համայնքի դերը Սպահանի զարգացման գործում:

- Արամ կաթողիկոսը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ով բարձր գնահատեց իրանահայ համայնքի դերը. «Իրանը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել հայ համայնքին, իսկ Իրանի մահմեդականների և հայ քրիստոնյաների միջև հարաբերությունները միշտ դրական զարգացում են ունեցել»: Նրանք նաև քննարկեցին տարածաշրջանում թուրքական կառավարության բացասական դերը: Արամ կաթողիկոսը նաև հանդիպեց Սպահանի նահանգապետի և Միջմշակութային և միջկրոնական երկխոսության իսլամական կազմակերպության առաջնորդների հետ: Իրանի նախագահի Էթնիկ և կրոնական հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին, Նախագահ Ռոհանիի անունից ընթրիք տվեց՝ ի պատիվ Արամ կաթողիկոսի: Ելույթ ունենալով Նոր Ջուղայի համաժողովում՝ Թուրքիայից Հայոց ցեղասպանության պահանջատիրության վերաբերյալ, Կաթողիկոսը հայտարարեց. «անկախ հանգամանքներից և անցած տարիներից, մենք շարունակելու ենք արդարություն պահանջել մեր նահատակների համար»:

Չորս հայ ղեկավարների զուգադիպած այցերը Իրան և Հորդանան ամրապնդում են խիստ դրական կապերը երկու մահմեդական երկրների և Հայաստանի ու հայ ժողովրդի միջև, և ընդգծում Թուրքիայի հավելյալ մեկուսացումը Մերձավոր Արևելքում:

Հարութ Սասունյան` «Կալիֆորնիա Կուրիեր»թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}