Քննարկվել է ԵՊՀ-ում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու հարցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցութամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի և ուսանողների ներգրավման և աջակցության խնդիրը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով` ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաև ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաև անգլերեն լեզվի կուրսերի անցկացման, դպրոցներո ւմ անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ նախարարությունը կարևորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում:
Ա. Աշոտյանը հայտնել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Դեսպան Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում իրականացվող բակալավրիական կրթության և կրկնակի դիպլոմների տրամադրման խնդրին` նշելով, որ վերջերս տեղի ունեցած բաց դռների օրվան մասնակցել է շուրջ 600 երիտասարդ: Դեսպանը խոսել է նաև ՀՀ-ում միջազգային դպրոցների և Ամերիկյան կենտրոնի գործունեությանը: Ամերիկյան կողմին, մասնավորապես. հետաքրքրել է ՏՏ, գյուղատնտեսական և բիզնես կրթությունը միջին մասնագիտական ոլորտում` այդ համատեքստում կարևորելով կրթություն-աշխատաշուկա կապը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առցանց կուրսերի և լրագրողական կրթության խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա