Բաբկեն Պիպոյան. Իսկ ո՞ւր են փոքր հավկիթները
Ձվի շուկայում ստեղծված իրավիճակի մեղավորները «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով, ոլորտի պատասխանատուներն են:
«Պետք է ասեին, չենք կարող աշխատել, ով գիտի ձևը, թող գա մեզ ասի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ նախ հայտնի դարձավ, որ Հայաստան ձու է ներկրվում հարևան Իրանից, ապա դրանից հետո ձվի գինը բարձրացավ: Գյուղնախարարություն էլ բացատրեց, ձվի թանկացումը պայմանավորված է հանգամանքով, որ հավերը սկսել են մեծ հավկիթներ ածել:
ՀԿ նախագահը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանը ձվի առումով ոչ միայն եղել է ինքնաբավ, այլև արտահանող երկիր:
«Տոհմային տնտեսության հերն անիծեցին, հիմա էլ ինչ լո-լո ասես կկարդան: Հիմա էլ ներկրման գործում է սխալ մոտեցում իրականցվում, պետք է լինի խիստ վերահսկողություն, պետությունը պետք է ասի, այսքանը արտադրողի բաժինն է: Բայց չկա պետական մոտեցում, իսկ սիրողականության վերջն էլ սա է, սիրողականության մեջ լավ լուծում չկա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գյուղնախարարության՝ ձվի թանկացման վերաբերյալ հիմնավորմանը, ապա Պիպոյանը հարց է տալիս, ո՞ւր են մանր ձվերը: Գյուղնախարարությունը հայտարարում է, որ ձու են պահեստավորում, իսկ ՀԿ-ն Վանաձորից ու Կապանից ահազանգեր է ստանում դրա դիֆիցիտի ու թանկացման մասին:
«Կազմակերպությունը նկարներ է ստացել, որ Կապանում ձվի գինը հասել է 85 դրամ: Մի քանի շաբաթ առաջ շուկայում կար ոչ խոշոր չափի հավկիթ, հիմա դրանք ո՞ւր են: Մի քանի շաբաթ առաջ ասում էին, ձու ներկրելու կարիք չկա, հիմա էլ ասում են, կա, բայց դա պետք է արվի տեղական արտադրողի կողմից»,-հարցեր է տալիս կազմակերպության նախագահը, ավելացնելով, որ այս պարագայում տնտեսվարողը չպետք է լինի որոշողի դերում պետության փոխարեն:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով, հիմա հանրապետությունում ձվի արհեստական դիֆիցիտ են առաջացնում:
«Ձու արտադրողներին այս պահին ձեռնտու է ներկրումը, առաջացնում են աժեոտաժ, արհեստական դիֆիցիտ են առաջացնում, էժան ձվի պահանջարկ են ձևավորում, որպեսզի դրսից ձու բերեն: Ներկրվածի հետ էլ հանելու են վաճառեն տեղական մանր ձվերը: Նման ռեֆորմ չի լինում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները