«Ես հարցազրույց չեմ տվել». Շառլ Ազնավուր
«Ես Posta թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված այս նողկալի շահարկումից»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:
Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Ազնավուրի հետ, որում նա, իբր հայտարարել էր, թե «չի շարժվում Հայաստանի հրահանգներով, «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»:
Ի սկզբանե պարզ էր, որ հիշատակված մտացածին հարցազրույցը թուրքական քարոզչության հերթական էժանագին դրսևորումներից է:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ ևս եկել էր հայտարարությամբ, որ Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել: