7 մլրդ 145 մլն դրամ՝ արտահանողներին ԱԱՀ-ը վերադարձնելու նպատակով
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 7 մլրդ 145 մլն դրամ է հատկացրել ֆինանսների նախարարությանը` արտահանողներին ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) վերադարձնելու նպատակով:
«Սա մեծ աջակցություն է բիզնես միջավայրին», - այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ արդեն 10 մլրդ դրամ գումար տրամադրվել է գործարարներին, 2014-ի համար նախատեսված գումարները վերջացել են, այժմ անհրաժեշտ գումար փոխանցվում է կառավարության պահուստային ֆոնդից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները