Վայքի քաղաքապետը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով նրան բեղմնավոր աշխատանք: Վարչապետը հույս հայտնեց, որ Հ. Սարգսյանը կարդարացնի կառավարության և ՀՀ նախագահի հույսերը:
Նշենք, որ Հարություն Սարգսյանը զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը, նախկինում եղել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով