Հոգեկան հիվանդների բուժման համար օրական հատկացվում է 1500 դրամ
Հայաստանում գործում են հոգեբուժական 9 հաստատություններ` 4-ը Երևանում, 5-ը մարզերում` Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում և Արմաշում: Հիվանդների ընդհանուր թիվը 2014թ-ի հոկտեմբերի 27-ի դրությամբ կազմել է 1466: Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Ընդհանուր առմամբ 2014թ-ին ՀՀ պետական բյուջեով «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայությունների» ծրագրով նախատեսված է 2 մլրդ 349 մլն դրամ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ հաշվարկով են հատկացվում ֆինանսական միջոցները, աղբյուրը տեղեկացնում է, որ 2014թ-ի ապրիլի 16-ի կառավարության հրամանով հաստատվել է մեկ հիվանդի օրվա ծախսի նորմատիվները, որը հոգեկան հիվանդների բուժման համար կազմում է 1500 դրամ, իսկ քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի համար` Երևան քաղաքի կազմակերպություններում 1320 դրամ, իսկ մարզային կազմակերպություններում 1120 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա