Մեծ Բրիտանիան լրացուցիչ զինվորական հրահանգիչներ կուղարկի Իրաք
Մեծ Բրիտանիան Իրաք է ուղարկելու լրացուցիչ զինվորական հրահանգիչների, ովքեր մարզելու և խորհուրդներ են տալու արաբական երկրի բանակին, որը կռվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում կատարելով France Presse գործակալությանը:
«Մենք մեծացնելու ենք հրահանգիչների թիվը: Մենք մեր կոալիցիոն գործընկերների հետ քննարկում ենք Բաղդադի և նրա հարակից շրջանների ուսումնական կենտրոններում լրացուցիչ հրահանգիչներ ուղարկելու հարցը»,-ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը` ավելացնելով, որ Լոնդոնը Բաղդադ է ուղարկել «փոքրաթիվ մարդկանց»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում