ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` կրթական տարածք. կենտրոնը` Շուշին
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները դիտարկվում են որպես ընդհանուր կրթական տարածք, որի կենտրոնը Շուշին է: Դրա մասին է վկայում երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ստորագրված հուշագիրը»,- այս մասին ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նա նաև նշել է, որ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսն անցկացվել և լայն արձագանք է գտել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան