Ա. Աշոտյանը շարունակում է ներկայացնել բյուջետային նորությունները
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում շարունակում է ներկայացնել 2015 թ-ի պետական բյուջեի մանրամասները կրթական ոլորտի մասով:
Հերթական գրառումը. « 2015 թվականին գիտության ֆինանսավորումը ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ: Ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակներում կֆինանսավորվեն 10 նոր ծրագիր: Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50 000 դրամ, գիտության թեկնածուներին` 25 000 դրամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա