Հայ գործարարը որսի ժամանակ պատահաբար սպանել է ռուս պաշտոնյա ընկերոջը
Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Ազարովը Յակուտիայում սպանվել է: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին: Հայտնի է, որ Ազարովը մասնավոր այցով է եղել Յակուտիայում:
Նոյեմբերի 5-ին Ուլախան-Ան գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարըյալախ-Յուրյախ տեղանքում որսի ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար: Ազարովի ընկերը՝ «МСИТИ- Девелопмент» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է ավտոմեքենային, որի սրահում գտնվում էր Ազարովը: Ստացած վնասվածքներից Ազարովը տեղում մահացել է:
Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավելի ուշ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության մայրաքաղաքային վարչությունում հաստատել են Նիկոլայ Ազարովի մահվան մասին տեղեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում