Լոնդոնում բացվելու է Էլվիս Փրեսլիին նվիրված ամենամեծ ցուցահանդեսը
Էլվիս Փրեսլիի հայտնի վարդագույն Cadillac-ը, ադամանդե մատանին, բեմական կոստյումները ԱՄՆ-ից տեղափոխվում են Մեծ Բրիտանիա, որտեղ դեկտեմբերի 12-ին բացվելու է Եվրոպայում ամենամեծ ցուցահանդեսը՝ նվիրված «ռոքնռոլ արքային»: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Արդեն այսօրվանից սկսվում է ցուցահանդեսի տոմսերի վաճառքը: Ցուցադրվելու է ավելի քան 300 ցուցանմուշ, որոնց թվում է նաև կիթառը, Փրեսլիի անձնական իրեր, լուսանկարներ:
Կազմակերպիչների կարծիքով, ցուցահանդեսը հնարավորություն կտա պատկերացում կազմել երգչի կյանքի բոլոր շրջանների մասին: Ցուցահանդեսը բացվելու է Լոնդոնի հայտնի «О2» ցուցասրահում: Գործելու է մինչև 2015 թ. օգոստոսի 31-ը:
20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր ամերիկացի երգիչներից Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին 42 տարեկանում, բայց նրա երգերը շարունակում են թողարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում