ԱԺ-ն երեք կարևորագույն քայլ կատարեց բյուջետային քննարկուների նախաշեմին. Գ. Մինասյան (տեսանյութ)
Այս տարվա բյուջետային նախնական քննարկումներն ունեին մի ընդգծված առանձնահատկություն` պատգամավորների հարցադրումները բյուջեի ծրագրային թեմատիկային էին վերաբերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Մենք կունենանք մեր պետական միջոցների շատ ավելի բարձր մակարդակ, էապես կնվազեն չարաշահումների հնարավորությունները: Այս մասին վկայում են այն երկրները, որոնք անցել են ծրագրային բյուջետավորման ճանապարհով»,-նշեց Մինասյանը:
Ըստ նրա ԱԺ-ն երեք կարևորագույն քայլ կատարեց քննարկումների նախաշեմին. «Մեր ամբողջ բյուջեն բաղկացած է 175 ծրագրերից: Եթե յուրաքանչյուր կես տարին մեկ հանձնաժողովների և նախարարությունների մեկական ծրագիր բերենք իդեալական տեսքի, ապա մոտ ապագայում բոլոր ծրագրերը կհամապատասխանեն ծրագրային բյուջետավորման պահանջներին»:
2015թ. պետական բյուջեի առանձնահատկությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները