Նոր նախարարությունը կղեկավարի Վաչե Գաբրիելյանը. «ՀԺ»
Երեկ կառավարության նիստում հայտարարվել է, թե շուտով ստեղծվելու է նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Այս կառույցը, ըստ ամենայնի, կղեկավարի Վաչե Գաբրիելյանը:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, նման նախարարություն ստեղծելը ունի կոնկրետ նպատակ:
«Արդեն տեղեկացրել ենք, որ մինչև 2017 թվականը ԵՄ-ն Հայաստանին է տրամադրելու 170 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ինչի մասին համաձայնագիրը նոյեմբերի 3-ին Բրյուսելում ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը»,-նշել է թերթը՝ հավելելով, որ իրենց աղբյուրները պնդում են, որ դրամաշնորհը տրամադրելու նախապայման է եղել այն, որ այն ծախսելու համար նոր նախարարություն ստեղծվի և նախարար նշանակվի ԵՄ վստահությունը վայելող չկոռումպացված պաշտոնյա։