Տեր-Պետրոսյանին Ծառուկյանի փողն է պետք, ոչ թե խելքը. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ն գրել է. «Անդրադառնալով այն խոսակցություններին՝ ինչպես կարող է Տեր-Պետրոսյանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին ու նրա հետ քաղաքական ծրագրեր մշակել, ՀԱԿ առաջնորդը և նրա աջ «ձեռքերը» նեղ շրջապատում քմծիծաղով փաստել են, որ իրենց ԲՀԿ-ի ֆինանսն է պետք, ոչ թե Ծառուկյանի խելքը:
«Հայաստանում ընդդիմությունները իրենց շարժումներն առաջ տանելու հարցում մշտապես ֆինանսական դժվարությունների են բախվել: Իսկ ոչիշխանական այս շարժման տարբերությունը մյուսներից, թերևս, հենց սա է. Լևոն Տեր-Պետրոսյանն իր «իրական քաղաքականության» հաշվարկներով կարողացավ իրեն «ծառայեցնել» ԲՀԿ-ի ֆինանսական ներուժը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան