Հոբելյանական համերգ՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` նոյեմբերի 10-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ համերգին մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար Էդ. Թոփչյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար Ռ. Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար Ս. Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար Հ. Թոփիկյան), Իրինա Զաքյանը (սոպրանո), Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ (դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան):
Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են՝ Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, «Դպիր տաղ կարդալն», «Խուտուտ–մուտուտ», «Ասացվածք հոր համար», «Կինոերաժշտություն» (պոպուրի), «Պարտիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (3-րդ, 4-րդ մաս), «Ես իմ անուշ Հայաստանի», «Հավատով խոստովանիմ» (հայաստանյան պրեմիերա) սիմֆոնիկ, վոկալ և խմբերքային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը և ֆիլմերին, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան