«Մուլտրի գրուպ-սթոուն»-ը խախտել է մաքսային կանոնները
Ֆինանսների նախարարությունը վարչական պատասխանատվության է ենթարկել «Մուլտի գրուպ սթոուն» ընկերությանը՝ մաքսային կանոններ խախտմամ համար: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան տարածարշրջանային մաքսատան պետի կազմած իրավական ակտից, որտեղ նշված է նաև, որ 2500 կգ քաշով երեսպատման սալիկներ ներկրելիս հայտարարագրման փաստաթղթերում արտացոլվել են ոչ ճշգրիտ տեղեկություններ, 2250 եվրոյի փոխարեն լրացվել է 2250 դոլար:
Ըստ աղբյուրի, դա արվել է ոչ թե դիտավորության, այլ անզգուշության հետևանքով: Կատարվածի արդյունքում չի առաջացել մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում:
Սրանով հանդերձ ընկերությունը Մաքսային օրնեսգրքի 203 հոդվածի առաջին մասով սահմանած պահանջները խախտելու համար տուգանվել է 50 հազար դրամով: