Վարդան Պետրոսյան. Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում
«Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ ես կալանքն այսքան ժամանակ կրում եմ լուռ, անտրտունջ, այնպես, որ ես ինքս ինձ հարգում եմ այդ կալանքում, և միայն ու միայն Ձեր հայեցողությանն եմ թողնում: Եթե Դուք գտնեք 20 օր, կլինի 20 օր, եթե 1 տարի, կլինի 1 տարի, եթե 10 կամ 3 օր, կլինի այդքան: Սա ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարդեն Պետրոսյանը, երբ դատավոր դիմեց, թե ի՞նչ կարծիք ունի տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն միջնորդության վերաբերյալ, որով խնդրեց 20 օր ժամանակ տրամադրել` պաշտպանական կողմի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար:
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դեմ չէին միջնորդության ուսումնասիրության համար տուժող կողմին ժամանակ տրամադրելուն, բայց դեմ էին 20-օրյա ժամկետին: Փաստաբան Սամվել Ջաղինյանը նշեց, որ 20 օրը օրենքի շրջանակներից դուրս է, խնդրեց ողջամիտ ժամկետ սահմանել:
«Միտում է գնում դատավարությունը ձևական, անհարկի ձգձել»,- ասաց նա:
Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակելով 12 օրից` նոյեմբերի 19-ին:
Գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը նշեց, որ Նիկոլայ Բաղդասարանի միջնորդությունը ձևական բնույթի է: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատական նիստի ընթացքում դեպի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն է ներկայացրել:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա