Ալեն Դելոնի կյանքի պատմությունը՝ լուսանկարներով
Այսօր ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնը դարձավ 79 տարեկան: Նկարահանվել է քրեական ժանրի ֆիլմերում, դրամաներում և թրիլերներում: Նա ստացել է Պատվավոր լեգեոնի սպայի կոչում, «Սեզար», Բեռլինի կինոփառատոնի և շատ ուրիշ մրցանակներ:
Դերասանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960 թ) ֆիլմում կատարած դերից հետո:
1979-ին Ալեն Դելոնը համաձայնություն տվեց մասնակցելու ԽՍՀՄ-ի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի նախագծին` ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» պատմական դետեկտիվին: Ալեն Դելոնի հետ ֆիլմում խաղում էին Նատալյա Բելախվոստիկովան, Իգոր Կոստոլևսկին, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշ նշանավոր դերասաններ:
Ինձ 10 տարվա քրտնաջան աշխատանք էր անհրաժեշտ, որպեսզի ստիպեմ մարդկանց մոռանալ, որ ես պարզապես գեղեցկադեմ երիտասարդ եմ: Ծանր կռիվ էր, բայց ես հաղթեցի
Ցանկանում եմ, որպեսզի ինձ սիրեն այնպես, ինչպես ես եմ միշտ սիրել` հոգուս ողջ կրքով:
Կինն անհրաժեշտ չարիք է:
Ամենից լավ ես երեք բան եմ անում` իմ աշխատանքը, հիմարություններ և երեխաներ:
Նշենք, որ 2012 թ. Ալեն Դելոնը եկել էր Հայաստան՝ մասնակցելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերան:
«Չէի մտածում, որ Հայաստանում այսքան շատ են ինձ սիրում ու գնահատում: Ես այդ մասին ասեցի նաև ձեր երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Շառլ Ազնավուրը իմ լավ ընկերն է, բայց նա էլ չէր ասել այդ մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան