Աղտոտված օդը երեխաների մոտ անուշադրություն է զարգացնում
Աղտոտված օդը կարող է երեխաների ուշադրության պակասի պատճառ դառնալ: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Նախկինում բոլոր ուսումնասիրություններն արվել են պարզելու աղտոտված օդի և շնչառական ուղիների հիվանդությունների կապը:
Կոլումբիայի համալսարանի կողմից արված ոչ վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հղի կանայք, ովքեր ավելի շատ են աղտոտված օդ շնչում, ավելի հաճախ են անուշադիր, պասիվ ու հոգական առողջության հետ այլ խնդիրներ ունեցող երեխաներ լույս աշխարհ բերում:
Ուշադրության դիֆիցիտ ունեցող մարդիկ դժվարություններ են ունենում ուսման մեջ, աշխատանքում ու ուրիշների հետ շփվելիս: ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության կենտրոնի տվյալներով, 2011-ին 4-17 տարեկան երեխաների 11%-ի մոտ առկա է ուշադրության պակաս:
Նոր անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են նյու յորքցի չծխող 233 հղի կանայք և նրանց երեխաները: Պարզվել է այն երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում աղտոտված օդ են շնչել, հինգ անգամ ավելի զարգացած է այդ խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա