Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը մեր հանրապետությունում: