ԱՀԿ-ն վերանայել է Էբոլայի մասով հրապարակված տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբերիայում Էբոլայով նոր հիվանդացությունների քանակը կրճատվել է ու նաև այն մասին, որ իրավիճակը Լիբերիայում ու Գվինեայում կայունացման միտում ունի: Բացի այդ, ԱՀԿ-ն վերանայել է Էբոլայից մահացությունների վերաբերյալ տվյալները և հայտարարել, որ ընդհանուր առմամբ Էբոլայից մահացել է 4818 մարդ, մինչդեռ անցած ուրբաթ կազմակերպությունը հնչեցրել էր 4951 մահացածի մասին:
«Մեդպորտալ» կայքը գրում է, որ տվյալների վերանայումից հետո նվազել են նաև այլ տվյալներ, մասնավորապես` ներկայումս Սիերրա-Լեոնեում 440-ով պակաս է վարակվածների ցուցանիշը, քան հրապարակվել էր մեկ շաբաթ առաջ: Լիբերիայում հակառակը, այդ ցուցանիշն աճել է 284 դեպքով, իսկ Գվինեայում 23-ով:
Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն նշում է, որ տեղացիները միշտ չէ, որ հայտնում են վարակվածության դեպքերի մասին, այնպես որ այս թվերը ևս վերջնական ճշգրտության կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին