ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. 5 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են
«Իրանի 5 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են՝ հասնելով 8 տոննայի»,-այդ մասին մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հրապարակած զեկույցում:
ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարի հրապարակած զեկույցում նշվում է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը ավելացրել է 5 տոկոս հարստացված ուրանի պաշարները՝ հասցնելով 8 տոննայի: Զեկույցի մեկ այլ բաժնում էլ նշվում է, որ Իրանը 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները վերածել է օքսիդի»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, անդրադառնալով Ամանոյի զեկույցին, նշել է, որ այն կրկին հաստատում է, որ Իրանի՝ միջուկային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքներն իրականացվում են վերահսկողության ներքո և այդ հարցում որևե շեղում չի արձանագրվել»:
Նշենք, որ դեռ1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը: Այդ ընթացքում կողմերի միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, սակայն, այդպես էական հարցերի շուրջ առկա են լուրջ տարաձայնություններ:
Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ջոն Քերիի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում