Կապանում հաշվում են մայր ջրագծի պայթելու պատճառած վնասները
Կապանը սնուցող մայր ջրագիծի՝ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը:
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված 5 ավտոմեքենաներ:
Բնակիչները վթարի հետևանքով մնացել են առանց ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի: Մարզպետարանը մինչ հնարավոր էլեկտրական հոսանքի և գազի անվտանգ մատակարարման վերականգնումը բնակիչներին ապահովել է վառելափայտով և վառարաններով:
ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացնելով խորհրդակցության արդյունքները, հավաստիացրել է, որ մայր ջրագծի վթարի հետևանքով տուժածները, կստանան անհրաժեշտ ֆինանսական փոխհատուցում և կարող կլինեն հաղթահարել վթարի հասցրած վնասները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները