Հայաստանում աշխատանք փնտրողների մեծ մասը միջնակարգ կրթություն ունեցողներն են
Հանրապետությունում այս տարվա 2-րդ եռամսյակում՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ զբաղվածների թիվը կազմել է 1182, հազ. մարդ, գործազուրկների թիվը՝ 250,6 հազ. մարդ:
Գործազրկության մակարդակը կազմում է 17.5%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,3 %-ով:
Զբաղվածության պետական գործակալության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2014թ.-ի հոկտեմբերևի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 70,8 հազար, /որից 50,0 հազարը կանայք են, 16,8 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5,8%-ով (66,9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 8,6%-ով (65.2 հազ. մարդ):
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 92,4 %-ը, կամ 65,4 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17,0%-ով (55,9 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 16,8% -ով /56.0հազ. մարդ/: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.2%-ը, կամ 47,2 հազ. մարդ:
Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.9%-ը կամ 15,6 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 40,5 % (26,5 հազ. մարդ), նրանցից բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողները կազմում են 11.9%, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 15,9%, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 4,2%, միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցողները 57,1% և հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական, ոչ լրիվ տարրական կրթություն ունեցողները՝ 10.9 %:
Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 14,4 %-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 20,5%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 6,2%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 49,8 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9,0%-ը: Գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23,9%, 30-44 տարեկանները` 38,6 %, 45-54 տարեկանները` 21,6 %, 55-ից բարձր տարիքի անձինք` 16,0 %:
2014թ. հոկտեմբեր 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 825 գործազուրկ:
2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 8155 աշխատանք փնտրող, որից 4979-ը` կին, 4877-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2617 թափուր աշխատատեղ:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների (մարզերում), բուժքույրերի, տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, որմնադիրների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, ատաղձագործների, եռակցողների և բանվորական այլ մասնագիտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում