Ծառուկյանի հաջորդ քայլը. «168 Ժամ»
«168 Ժամ»-ը գրել է. «Եթե եռյակի կողմից կազմակերպված առաջին հանրահավաքի ինտրիգը դրանում ԲՀԿ առաջնորդի մասնակցությունն էր, իսկ երկրորդինը՝ նրա կողմից «իշխանափոխություն» բառն արտասանելը, ապա եռյակի հաջորդ հանրահավաքի ինտրիգը կարող է լինել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու մասին:
Չի բացառվում նաև, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ Գ.Ծառուկյանը ձերբազատվի իրեն և իշխանությանը կապող վերջին շղթայից և հայտարարի Ազգային անվտանգության խորհրդից դուրս գալու մասին: Ըստ ԲՀԿ-ականների, դրանից հետո եռյակի և իշխանության հակամարտությունը նոր որակ կստանա: Այդ պատճառով ենթադրվում է, որ նման հայտարարություն կարվի միայն այն ժամանակ, երբ ԲՀԿ նախագահը վստահ կլինի, որ եկել է իշխանափոխություն իրականացնելու պահը: Իսկ թե երբ կգա այդ պահը, ոչ ոք նույնիսկ չի կարող գուշակել, քանի որ անձամբ ԲՀԿ առաջնորդը դեռևս հակված չէ սուր գործողությունների դիմելու: Հենց այս հանգամանքով է պայմանավորված հանրահավաքի անցկացման ժամկետների անվերջ հետաձգումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան