Դամասկոսում անհայտ անձինքն սպանել են 5 միջուկային ինժեներների
Անհայտ անձինք Դամասկոսի հյուսիսում սպանել են 5 միջուկային ինժեներներին, ովքեր ավտոբուսով ուղևովում էին հետազոտական կենտրոն: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:
«Անհայտ անձինք սպանել են 5 ինժեների, ովքեր աշխատում էին Դամասկոսի հյուսիսում` Բարզե թաղամասի հարևանությամբ գտնվող հետազոտական կենտրոնում»,-France Presse գործակալությանը փոխանցել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը` նշելով, որ տեղյակ չէ սպանության հանգամանքներին և թե ինչ ազգության են նրանք պատկանում:
«Դեռ պարզ չէ, արդյոք ավտոբուսը, որում նրանք եղել են, պայթեցվել է, թե դրա վրա հարձակվել են զինված անձինք»,-ավելացրել է կենտրոնի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում