Սֆինքսը կրկին հասանելի է տուրիստներին
Հին եգիպտական Սֆինքսը, որը գտնվում է այդ երկրի մայրաքաղաքից ոչ հեռու, կրկին հասանելի է տուրիստներին: Բացի այդ, առաջին անգամ պատմության մեջ տուրիստներին հասանելի են դարձել նաև անմիջականորեն Սֆինքսին հարակից տարածքները:
Նախկինում հուշարձանին մոտենալն արգելված էր, հնությունների սիրահարները կարող էին այն տեսնել միայն հեռվից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Վերականգնողական աշխատանքները սկսվել էին օգոստոսին: Այս ընթացքում մասնագետները մաքրել էին Սֆինքսի իրանն աղերից, նաև ամրացվել էին քանդակի առավել խոցելի մասերը: