Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն երկաթգծի կառուցման մասին հուշագիր ստորագրել
«Իրանն ու Հայաստանը նպատակ ունեն երկաթգծի կառուցման մասին հուշագիր ստորագրել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որպեզի համապատասխան մարմիների հետ քննարկի երկաթգծի կառուցման մասին հուշագրի ստորագրմանն առչնվող հարցեր:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների և կապի փոխնախարար Ալի Նուրզադը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես նշել է. «Մեր երկու երկրները պատմության ընթացքում բազմաթիվ համատեղ նախագծեր են իրականացրել. Մենք հուսով ենք, որ տրանսպորտի և երկաթգծի բնագավառում ևս մեր համագործակցությունը կշարունակվի»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ճանապարհների և կապի նախարարը հավելել է. «.Ներկայում Իրանում ավելի քան 10 հազար կմ երկարությամբ երկաթգիծ է շահագործվում. Մենք ցանկանում ենք, որպեսզի հարևան երկրների հետ ունեցած մեր կապերն ընդլայնենք»:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարն էլ հավելել է, որ երկաթգծի կառուցման վերաբերյալ Հայաստանում մի շարք նախգծային և հետազոտական աշխատանքներ են իրականացվել:
«Մեր երկիրն Իրանի հետ կապելու համար անհրաժեշտ է շուրջ 300 կմ երկարությամբ երկաթգիծ կառուցել. 100 կլիոմետրը՝ բաժին է ընկնում թունելների և կամուրջների կառուցմանը»,-նշել է Արթուր Առաքելյանը:
Նախորդիվ՝
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում