Մեկնարկել է Orange Expo նորարարությունների ցուցահանդեսը
Orange-ի 5-րդ տարեդարձի շրջանակներում` Orange-ի կենտրոնական խանութում այսօր իր դռներն է բացել ընկերության կողմից վերջերս մեկնարկած նորարարական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը: Orange-ի ամենավերջին նորարարությունները, որոնց շարքում են նոր Ինտերնետ խանութն ու ժամանցային պորտալը, բոլոր ցանկացողների համար հասանելի կլինեն նոյեմբերի 10-ին և 11-ին: Orange Expo ցուցահանդեսի այցելուները կարող են փորձարկել նաև Orange-ի նոր 42Մբ/վ MyFi ինտերնետ մոդեմը, MyBox սարքը, ծանոթանալ միանգամայն վերջերս մեկնարկած նորարարական Ընդհանուր ինտերնետ ծառայությանը և նախագրանցվել iPhone 6 ու iPhone 6 Plus սմարթֆոններ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Արդեն 5 տարի շարունակ Orange-ը հայկական հեռահաղորդակցության շուկայում ներկայացնում է բազմաթիվ նորարարական լուծումներ: Նորարարությունը միայն տեխնոլոգիաներով չի սահմանափակվում, և այսօր մենք շատ ուրախ ենք մեկնարկել այս երկօրյա ցուցահանդեսը, որի շրջանակներում տեխնոլոգիաներից զատ ներկայացնում ենք նաև նոր և վերջերս մեկնարկած մի շարք նորարարական ծառայություններ ու մոտեցումներ՝ ուղղված բաժանորդների սպասարկման արդիականացմանը: Դրանցից մեկը մեր նոր Ինտերնետ խանութ ծառայությունն է, որն Orange բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել և գնել իրենց նախընտրելի ապրանքներն ու ծառայությունները, ապահով կերպով վերալիցքավորել իրենց հաշիվը, վճարել ծառայությունների համար, ստանալ շուրջօրյա խորհրդատվություն՝ պարզապես իրենց համակարգչից այցելելով http://eshop.orangearmenia.am/en/ կայքը», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Մեր ամենավերջին նորարարական լուծումների շարքում այսօր ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայացնել Orange ժամանացային պորտալը: Այստեղ մեր բաժանորդները կարող են գտնել Orange-ի բոլոր ժամանցային ծառայությունները. լսել, ներբեռնել, ինչպես նաև որպես սպասազանգ ընտրել իրենց սիրելի հայկական և արտասահմանյան հիթերը, օգտակար տեղեկություններ ստանալ Orange Kino ծառայության վերաբերյալ, ինչպես նաև իմանալ ավելին Orange-ի պրեմիում ծառայությունների մասին: Այժմ Orange-ի բաժանորդներն ավելորդ ժամանակ չեն կորցնի ամենօրյա հորոսկոպի կամ եղանակի տեսության վերաբերյալ տեղեկություններ փնտրելու կամ ծառայությունների ակտիվացման կոդերը հիշելու համար: Անհրաժեշտ տեղեկությունների համար՝ նրանք պարզապես կարող են այցելել կայքը», - ասել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange Expo ցուցահանդեսը տեղի կունենա Հյուսիսային պողոտա 1 հասցեում` Orange-ի կենտրոնական խանութում՝ նոյեմբերի 10-ից 11-ը, ժամը՝ 11:00-20:00:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում