Նախագահ Ս. Սարգսյան. Հայաստանի գիտական ներուժը մեծ է և այն պետք է զարգացնել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե՝ « Պարոն Նախագահ, ինչպե՞ ս եք գնահատում «ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկումը և ի՞ նչ հեռանկարներ եք Դուք տեսնում այս ոլորտում», նախագահն ասել է. «Նախ, ես շնորհավորել եմ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի նձնակազմին «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկման կապակցությամբ ևհամարում եմ, որ սա միայն «Քենդլ» ինստիտուտի կոլեկտիվի հաջողությունը չէ, այլ Հայաստանի գիտական հանրության և՛ հաջողությունն է, և՛ նոր հնարավորությունը:
Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը ու նաև այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել: Ես շատ ուրախ եմ, որ այս արագացուցչի գործարկումը հնարավոր է եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Սա չափազանց կարևոր է: Եվ այսօր ես տեսա, համոզվեցի, որ այս գործընթացը պահանջված է, և սա հնարավորություն է ստեղծում գիտնականների համար, միգուցե առաջին հերթին երիտասարդ գիտնականների համար արդյունավետորեն շարունակելու իրենց գիտական գործունեությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա