Եթե ԲՀԿ-ն գրասենյակներ է ուզում բացել, ապա դա իր որոշումն է. Թ.Պողոսյան
«ԲՀԿ-ն իր գործունեության վերաբերյալ է որոշում կայացրել, ես չեմ լսել, որ նրանք ասեն, թե «Ժառանգությունը» պետք է գնա գրասենյակ բացի կամ հրաման են տվել» ,-Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այն կարծիքին չէ, որ ԲՀԿ-ն եռյակի գործունեության մասով միանձնյա որոշում էր կայացրել ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ եթե ԲՀԿ-ն գրասենյակներ է ուզում բացել, ապա դա իր որոշումն է: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, որոնք վերաբերում են եռյակի ուժերի արձագանքին այդ որոշմանը, ապա պատգամավորը հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ գիշերն է վերադարձել գործուղումից:
Հարակից հրապարակում՝
ՀԱԿ-ը՝ ԲՀԿ-ի որոշումների վերաբերյալ
«Ժառանգություն»-ում դեռ քննարկում են ԲՀԿ-ի որոշումը