Ինչ է կատարվում եռյակում. ԲՀԿ-ն արձագանքում է ՀԱԿ-ին
ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո կայացված որոշման վերաբերյալ ՀԱԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ: Եվ ահա ի պատասխան դրա, ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ:
«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձևավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական և խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը: ԲՀԿ-ն, շարժմանը համաժողովրդական և առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, այդ թվում՝ նաև վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին»,- ասված է Տ. Ուրիխանյանի մեկնաբանության մեջ: