«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթը մեկնարկել է
Մեկնարկել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանն ասաց, որ նման մրցույթ անցկացնելը հնարավորություն կտա աշակերտներին ևս մեկ անգամ մոտ կանգնել Հայ առաքելական եկեղեցուն և նորովի մեկնաբանել ավետարանական առակները:
«Մեր նպատակն է երեխաներին հասու դարձնել այդ առակների բացատրությունը»,- ասաց Տեր Վարդանը:
Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 10-ին: Մինչև այդ հայաստանյան բոլոր հանրակրթական դպրոցները կամավորության սկզբունքով հնարավորություն ունեն մասնակցել մրցույթին և մրցանակներ ստանալ։ Այս պահին, ըստ Տեր Վարդանի, արդեն մասնակցության հայտեր ստացել են, մեծ ակտիվություն են ցուցաբերել Շիրակի դպրոցները:
Մրցույթը անցկացվելու է 4 փուլով։ Դպրոցները կարող են առակները բեմադրել, բաց դասեր կազմակերպել։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա