ԱՄՆ օդուժի հասցրած հարվածներից սպանվել է ԻԼԻՊ-ի առաջնորդի օգնականը
Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ ԱՄՆ-ի օդուժի հասցրած հարվածների հետևանքով սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի գլխավոր օգնականը` Աբդուլ Ռահման Ալ-Աթաին, ով հայտնի է Աբու Սաջար անունով: Ոչնչացվել է նաև 10 մեքենա, որը տեղափոխում էր խմբավորման զինյալներին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Պատրիկ Ռայդերը նշել է, որ զոհվել է 50 գրոհային, սակայն դեռ չեն կարող հաստատել արդյոք վիրավորների թվում է խմբավորման առաջնորդը:
«Իտար-տասս»-ի փոխանցմամբ, Իրաքի իշխանությունները հայտնել են Ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին:
«Հաստատվել է Մոսուլի մոտ կոալիցիայի օդային հարվածի հետևանքով Աբու Բաքր Ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին լուրը»,-ասվում է Իրաքի պաշտպանության և ՆԳ նախարարությունների հայտարարությունների մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում