Օրենքով գող «Զապ»-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ
«Անդրանիկ Սողոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը:
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, հոկտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Փաստաբանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 6-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Բա բողոքարկում է Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշում: Վ. Մարտիրոսյանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ, սակայն, ըստ նրա, որևէ նոր ցուցում չի ստացել:
Հիշեցնենք, որ փաստաբանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալից ցուցում ունի՝ չշփվել լրատվամիջոցների հետ:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Օրենքով գող «Զապ» -ի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Անդրանիկ Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են արդարադատության նախարարություն
Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները