Իսլամիստ զինյալների վտանգը միջազգային տեսանկյունից ամենաբարձրն է. Վարդան Խաչատրյան
Հայաստանը պարտավոր է ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին իր ներսում հասնել գիտակցության այն աստիճանին, որ ցանկացած բարդ իրավիճակի պատրաստ լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Անդրադառնալով թուրքալեզու իսլամադավանների համախմբման գործընթացին՝ աստվածաբանը նշեց. «Եթե նրանք մի օր վերելք ապրեցին, ապա կարող են մեծ վտանգ կներկայացնել Հայաստանի համար»:
Ըստ Խաչատրյանի, այսօր Ռուսաստանն էլ է վախենում է, որ ապագայում կարող է Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունը վերանա և փոխարենը գան իսլամիստները, ինչը Հայաստանի համար վտանգավոր կլինի: Նա շեշտեց, որ Հայաստանը պատմականորեն միշտ էլ հանդիսացել է թիրախներից մեկը:
«Որոշ մասնագետներ պնդում են, որ հայերի դեմ ոտնձգությունները Թուրքիայի կողմից են նախաձեռնված՝ Քեսաբի դեպքերը, Բերձորի եկեղեցին և այլն, սակայն դրանից վտանգը ոչ միայն չի պակասում, այլ նաև ավելանում է»,- ասաց կրոնագետը:
Նա ավելացրեց, որ իսլամիստ ծայրահեղական զինյալների վտանգը ՄԱԿ-ը գնահատել է 3-րդ աստիճանի, որը միջազգային տեսանկյունից ամենաբարձրն է և Հայաստանն իր դաշնակիցների հետ պետք է մտածի միասնական ճակատ ստեղծելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում