ՀՅԴ ակնկալիքներ ունի իշխանությունից. «ՉԻ»
ՀՅԴ-ն կարծում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո կառավարությունը կկատարի 12 կետանոց պահանջները: «Չորրորդ իշխանության» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ս.Սարգսյանի վերջին հայտարարություններին ասել է, թե նորմալ է վերաբերվում նման արձագանքներին:
Հարցին՝ արդյոք կառավարությունը կկատարի՞ այդ պահանջները, Մինասյանը նշել է. «Կարծում եմ՝ պարտավոր է կատարել»:
«Փաստորեն ՀՅԴ-ն ակնկալիքներ ունի իշխանությունից: Մնում է մի բան պարզել, թե ի՞նչ ակնկալիքներով են պայմանավորված նրանց ակնկալիքները»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան