Ֆրանսիայի խորհրդարանը քվերակության է դնելու Պաղեստինի անկախության ճանաչման հարցը
Ֆրանսիայի ազգային ասամբելան այս ամիս քվերակության է դնելու Պաղեստինի անկախության ճանաչման հարցը: Այս քայլն ունենալու է խորհրդանշական բնույթ, քանի որ խորհրդարանականները նման կերպ հույս ունեն վերջ դնել տասնամյակներ շարունակվող պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Ինչպես հայտնում է The Daily Star-ը, փաստաթղթում Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում «Պաղեստին պետության ճանաչումը որպես գործիք օգտագործել, որի օգնությամբ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը»:
Քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 28-ին:
Նշենք, որ անցած ամիս Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը ճանաչեց Պաղեստինի անկախությունը, իսկ Շվեդիան դարձավ ԵՄ առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց այն: