Եվրամիությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել խոցված ուղղաթիռի կապակցությամբ
Եվրոպական միությունը ուղղաթիռի կործանման դեպքի առնչությամբ կողմերին զսպվածության կոչ է անում: Այդ մասին ասված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Հետևելով շփման գծի երկայնքով նոյեմբերի 12-ին արձանագրված հրադադրի խախտումների, որի ընթացքում նաև ռազմական ուղղաթիռ է կործանվել, խիստ էական է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և խուսափեն որևէ գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է լարել իրավիճակը: Ավելին, մենք կոչ ենք անում հետաքննություն սկսել դեպքի հետ կապված»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ Եվրոպական միությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին.
«Երկու կողմերը պետք է խոստորեն հարգեն հրադադրի ռեժիմը, զերծ մնան ուժի կիրառումից կամ դրա որևէ սպառնալիքից՝ վերսկսեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:
Նախորդիվ`
ԵԱՀԿ Մինսկի խումբը` հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները