Ադրբեջանում Ազգային դրոշի օրվանից հետո երկրի գլխավոր խորհրդանիշը հայտնվեց աղբամանոցում
Ադրբեջանում հերթական միջադեպն է արձանագրվել պետական դրոշի նկատմամբ անհարիր վերաբերմունք ցույց տալու առնչությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական տեղեկատվական «Հաքին.ազ» պորտալը, մայրաքաղաքային իշխանությունները հանձնարարել են փողոցային լապտերների սյուներից հեռացնել դրոշները, որոնք ամրացվել էին Պետական դրոշի օրվա առիթով: Սակայն անցորդներին զայրացրել է այն փաստը, որ բանվորները դրոշները հանում էին տրակտորների օգնությամբ` դրանք գցելով տրակտորների շերեփի մեջ:
Ըստ աղբյուրի, մի շարք քաղաքացիներ հայտարարել են նման վերաբերմունքի անհանդուրժելիության մասին, թե ինչպես կարելի է Ադրբեջանի ազգային խորհրդանիշը նետել նույն շերեփի մեջ, որով տրակտորները սովորաբար աղբ են հավաքում: Ի պատասխան սրան` բանվորները դժգոհել են, թե իրենց հատուկ տեխնիկա չեն տրամադրել դրոշները հավաքելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարի ադրբեջանական Ղազախ քաղաքում Ազգային դրոշի փառատոնը տոնելուց հետո կենտրոնական փողոցներից դրոշները հավաքում ու նետում էին տրակտորների շերեփների մեջ` դրոշի կտորով մաքրելով փողոցները: Իսկ ահա վերջերս անհայտ անձինք Քյուրդամիրի Դրոշի հրապարակում այրել էին Ադրբեջանի դրոշը:
Նախորդիվ`
Ադրբեջանում չեն հավատում իշխանությունների` երկրի դրոշի նկատմամբ ունեցած հարգանքին
Ադրբեջանի պետական դրոշը կրկին պատառոտվել է. փոխում են հինգերորդ անգամ
Ադրբեջանի ամենամեծ դրոշը կրկին պատառոտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները