Վրաստանի նոր արտգործնախարարը խոստացել է շարունակել երկրի եվրաինտեգրման քաղաքականությունը
Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար Թամարա Բերուչաշվիլին խոստացել է չփոխել երկրի որդեգրած արտաքին քաղաքականության ուղեգիծն ու շարունակել եվրաինտեգրման գործընթացը: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին Բերուչաշվիլին հայտարարել է նախօրեին լրագրողների հետ զրույցում:
«Ուրախ եմ, որ հնարավորութուն ունեմ ծառայելու երկրի եվրոպական ու եվրաատլանտյան առաջնահերթություններին: Խորապես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի», - ասել է Բերուչաշվիլին:
Հիշեցնենք, Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունից հետո: Փանջիկիձեն հրաժարականից հետո հայտարարել էր, թե Վրաստանի եվրոպական ուղին վտանգված է: