«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենին կարտահանձնեն Հայաստան. «Ժողովուրդ»
«ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չարաշահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թևակոխում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բելառուսի Հանրապետությունում կալանավորված Վլադիմիր Սաչկովը՝ «ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենը կարտահանձնվի Հայաստանի իրավապահներին: Հայաստանի իրավապահները Բելառուսի Հանրապետության իրավապահներին մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են Վլադիմիր Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչին բելառուսական կողմը դրական է պատասխանել:
Թերթի տեղեկություններով՝ հայ իրավապահների խումբն օրերս կմեկնի Բելառուս՝ Վլադիմիր Սաչկովին Հայաստան տեղափոխելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան