ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյան. 1994 թ.-ին կնքված հրադադարի ընթացքում նման դեպք չի գրանցվել. Tert.am
ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի կողմից ուղղաթիռ խոցելով՝ հակառակորդն ասում է այն, ինչ ասել է մինչ այդ: Հարցին, թե այսինքն՝ պատերա՞զմ է ցանկանում, ՊԲ հրամանատարը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ այո´»:
Մովսես Հակոբյանը ևս արձանագրել է, որ Ադրբեջանի հետ 1994 թ.-ին կնքված հրադադարի ընթացքում նման դեպք չի գրանցվել: Հակառակորդն առաջին անգամ է կիրառել հակաօդային պաշտպանության միջոց:
Հայկական կողմից պատասխան, միանշանակ, լինելու է: «Խուճապի մատնվելու կարիք չկա: Մենք պարզելու ենք, թե ինչ է եղել, հետո որոշումներ կայացնենք»,-ասել է ՊԲ հրամանատարը:
Ինչ վերաբերում է զոհերին, Մովսես Հակոբյանը նշել է, որ դեռ քննություն է ընթանում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում