Բուհերի մեծ մասը չի ցանկանում վճարել պրակտիկայի համար. Գ. Մակարյան
Այսօր բուհն ավարտած ուսանողները չեն կարողանում աշխատաշուկայում աշխատանք գտնել, քանի որ բուհերն իրենց կրթական ծրագրերը չեն համապատասխանեցնում աշխատաշուկայի պահանջներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Բուհերն իրենց կրթական ծրագրերը չեն թարմացնում, ծրագրերը չեն հարմարացվում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին»,-նշեց Մակարյանը՝ ավելացնելով, որ դրանց մեծ մասը չի ցանկանում վճարել պրակտիկայի համար:
Մակարյանն այս խնդրի մեջ չբացառեց նաև գործատուների մեղքի բաժինը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ուսանողները գնան իրենց մոտ պրակտիկայի, որպեսզի չիմանան արտադրության գաղտնիքները:
Հանդիպմանը ներկա ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էլ նկատեց, որ նորավարտ մասնագետներն այսօր ժամանակակից պահանջներին տիրապետելու խնդիր ունեն. «Այն մասնագետները, ովքեր հնարավորություն ունեին դրսում աշխատելու, մեկնեցին, իսկ այժմ վակուում է առաջացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա