Առողջություն 14:52 12/11/2014

Կարինե Սարիբեկյան. Չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. տարեկան կհասնի 2000-ի

Մոր և մանկան առողջության պահպանումը մնում է ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության գերական ուղղություններից մեկը, իսկ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխումը` հատուկ նշանակության խնդիր։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունում հերթական քննարկման ժամանակ ասել է Արմեն Մուրադյանը: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

«Վարչապետն այդ առթիվ իր մտահոգությունը հայտնեց` որպես երկու դուստրով հպարտացող հայր` հստակ ներկայացնելով իր դիրքորոշումը»,-ընդգծել է նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` ներկայացնելով վերարտադրողական առողջության առկա իրավիճակը, նշել է, որ 2015 թվականի անցած 10 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մոտ 1200 ավելի ծնունդ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, Հայաստանում պարզ վերարտադրություն չկա։ Պտղաբերության գործակիցը 1990-ի 2,8-ից իջել է 1,6-ի։ Ժողովրդագրական այս խնդրի առաջացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` զույգերի վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, առաջին ամուսնության միջին տարիքի բաձրացումը և այլն։

Որպես ՀՀ կառավարության գերակա ուղղություն` 2008-ին ոլորտի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ Իրականացված մի շարք ծրագրերի արդյունքում վերարտադրողական տարիքի կանանց առողջության վերականգնման դրական լուրջ միտումներ են արձանագրվել։ Զգալի նվազել են նաև անպտղության և սեռավարակների ցուցանիշները։ 90-ականների համեմատ հղիության արհեստական ընդհատումների թիվը կրճատվել է 2-3 անգամ։ Կիսով չափ իջել է նաև մայրական մահացության ցուցանիշը (100.000 ծնունդից)` առաջին անգամ հատելով 20-ից ցածր նիշը։ Արդեն մեկնարկել է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինիգային ծրագիրը, որում առաջիկա 3 տարում կընդգրկի թիրախային խմբի կանանց 50-60 տոկոսը։

«Վերջին շրջանում խիստ արդիական է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Այն առավել ցայտուն է երրորդ երեխայի պարագայում` 100 աղջիկ 160 տղայի դիմաց, որն աշխարհում երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանում առկա է նորածինների սեռերի անհամամասնության բոլոր նախապայմանները, որ կան այլ երկրներում։ Դրանք են` տղա երեխայի գերադասումը որպես ընտանիքի ծուխը ծխեցնող, տոհմը շարունակող և ազգանվան կրող, հասանելի են տեխնոլոգիաները, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալու երեխայի սեռը և փոքր թվով երեխաներ ունենալը, ինչը նվազեցնում է բնականոն ընթացքով տղա երեխա ունենալու հավանականությունը»,-ասել է Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ միտումը շարունակվելու դեպքում 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060թ. տարեկան կհասնի 2000-ի:

Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման խնդրի լուծման նպատակով մեր փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Այդ նպատակն է հետապնդում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մայրական և նորածնային առողջության ծրագրերի համակարգող Գունտա Լազդանի հետ այս քննարկումը։

Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ: Այն ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայումս օրենսդրության մեջ արտացոլված չէ։

Շրջանառության մեջ դրված նախորդ փաթեթով արգելվում էր հայտնել երեխայի սեռը մինչև հղիության 30 շաբաթը։ Սակայն այդ մոտեցումը խոցելի է, քանի որ առկա են կնոջ առողջությանը սպառնացող և կոռուպցիոն ռիսկեր։

«Հայաստանը մեզ համար գերակա երկիր է։ Հատկապես, երբ խոսքը կանանց առողջությանն է վերաբերում։ Սեպտեմբերին կայացած մեր քննարկումից հետո նկատելի առաջընթաց կա։ Ողջունելի է, որ շեշտադրվում է կանանց, մայրերի և նորածինների առողջությունը։ Հայաստանում շատ բան է արվել այդ ուղղությամբ։ Ցուցանիշներ կան, որոնցով կարող եք իրավամբ հպարտանալ»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։

Վկայակոչելով աշխարհի փորձը` Գունտա Լազդանեն նշել է, որ ժամանակակից Եվրոպայում ևս արդիական դարձած այս խնդրի լուծման նպատակով կիրառված միջոցները չեն տվել սպասված արդյունքները։ Այս առթիվ ԱՀԿ-ի ուղեցույցը հուշում է, որ հղիության արհեստական ընդհատմանն անդրադարձող օրենսդրությունն ու համապատասխան ծառայությունները պետք է պաշտպանեն բոլոր կանանց առողջությունն ու իրավունքները և չավելացնեն ռիսկերը։ Դրանք չպետք է այնպիսի իրավիճակներ ստեղծեն, որոնք կանանց կստիպեն օգտվել հղիության ընդհատման ապօրինի ու վտանգավոր ծառայություններից։

Գունտա Լազդանեն շեշտադրել է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծումը առողջապահական հիմնահարց չէ, և երկիրը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի։ Նա միաժամանակ առաջարկել է խորությամբ ուսումնասիրել իրավիճակն ըստ տարածքների ու խմբերի և դրանից ելնելով նոր ռազմավարություն մշակել։ Այս գործում իր աջակցությունն առաջարկեց ՅՈՒՆԻՍԵՖԻ երևանյան գրասենյակի ղեկավար Հենրիետ Արիենսը։ Ի դեպ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պլանավորում է հետազոտություն իրականացնել` ուղղված հայ հասարակությունում աղջիկների և կանանց նկատմամբ վերաբերմունքի գնահամանը։

«Մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Դա կարտահայտի երկրի վերաբերմունքը խնդրի հանդեպ»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

«Հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական կարգավորումները և մեխանիզմները թեկուզ փոքր-ինչ չպետք է բարձրացնեն մոր առողջության ռիսկայնությունը, միաժամանակ չպարունակեն կոռուպցիոն ռիսկեր»,-ասել է նախարարը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}