Պատվաստանյութը՝ վիժումների պատճառ. Հայաստանի հղիներին այն չի սպառնում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով ձեռք բերած Tetanus պատվաստանյութը պարունակող հատուկ հորմոնը՝ Beta- HCGվ վիժման ու անպտղության է հանգեցնում: Օրեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Քենիայի Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նման եզրակացության են եկել լաբորատոր չորս փորձաքննություններից հետո և պատվաստումը որակել են «բնակչության հսկողություն» գաղտնի ծրագիր:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Լիաննա Հովակիմյանը Panorama.am-ին ասաց, որ տեղյակ է հաղորդագրությանը:
«Հաղորդագրությանը ծանոթ եմ, ունեմ իմ կարծիքը, բայց չեմ կարող կիսել, դրա լիազորությունը չունեմ»,-ասաց Հովակիմյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում այս պահին նման պատվաստում չի իրականացվում, ոչ էլ առաջիկայում նախատեսվում է:
ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Panorama.am-ին ասաց, որ հաղորդագրությունում նշվում է նորածնային փայտացման դեմ կիրառվող պատվաստանյութի մասին:
«Այն կիրառվում է միայն աֆրիկյան երկրներում, որտեղ բարձր է նորածնային փայտացման պատճառով մանկական մահացությունը: Պատվաստումները կատարվում է հղիներին: Այս պատվաստանյութը ՀՀ չի ներկրվում և մեզ մոտ չի կիրառվում»,-ասաց Գ. Սահակյանը:
Նախորդող հրապարակում՝
Վճարովի՞, թե՞ անվճար պատվաստում. «Մարդ հավաքագրելու համար չի կարելի հերյուրանք տարածել»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա