«Հանրահավաքների հարցը մնում է օրակարգում»
Եռյակի նիստում քննարկվել է նաև հանրահավաքների հարցը. այն մնում է օրակարգում, բայց դեռ քննարկվում է, թե հանրահավաքը ինչ ծրագրով պետք է անցկացվի ու երբ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ եռյակի նիստն այսօր կայացավ «Ժառանգություն»-ում:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ԲՀԿ քաղխորհրդի որոշումից հետո եռյակը հետընթաց է ապրում, քանի որ ԲՀԿ-ն ձգտում է շտաբներ բացելուն, ՀԱԿ-ն էլ զգուշացնում է դանդաղելու վտանգների մասին, Ռ.Հակոբյանը նշեց, որ որևէ հակադրություն չի տեսնում
.որ շտաբների ձևավորմանը զուգահեռ հանրահավաքներ էլ լինեն. «Առավել ևս, որ ժողովուրդը սպասում է հանրահավաքների»:
Բայց ե՞րբ, ի՞նչ օրակարգով՝ այդ մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին, քանի որ Ռ.Հակոբյանն միայն ասաց, որ մտադիր են ավելի հաճախ աշխատանքային քննարկումներ անցկացնել: